Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Երևանից Մոսկվա չվերթ իրականացնող «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը Երևանի ժամանակով 02:12-ին հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով: Թռիչքը նախատեսված է Երեւանի ժամանակով 14:00-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է Աստրախանի օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան:
Նա մանրամասնել է, որ ուղևորը տեղափոխվել է քաղաքի բուժհաստատություն:
Առողջապահության տարածաշրջանային նախարարության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հոսպիտալացված ուղեւորի մոտ սուր շնչառական վարակների նշաններ են հայտնաբերվել, այդ թվում՝ բարձր ջերմություն: Տղամարդուն տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց։
«Սուր շնչառական վարակների նշաններ են հայտնաբերվել նաեւ նույն չվերթի եւս մեկ ուղեւորի մոտ, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից»,-հավելել են մամուլի ծառայությունում:
Նմանատիպ հոդվածներ
Պարեկային ծառայությունը վաղվանից հատուկ ստուգումներ կանցկացնի
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային մի...
Ժամկետային զինծառայողն անզգուշաբար կրակել է մյուս զինծառայողի գլխին. ՔԿ-ն մանրամասնում է
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ...
Որքան հայ է բնակվում Արցախում այս պահին. նախկին ՄԻՊ
Գրեթե 60 անձ 2023 թ.-ի սեպտեմբերից հետո մնացել էր Արցախում, այսօր նրանց թիվը 14-ն է: Այս մասին «Դեպի կայուն և երկար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ». Ավինյան
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ փողոց...