Պարեկային ծառայությունը վաղվանից հատուկ ստուգումներ կանցկացնի
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում են տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության պայմաններում:
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Երևանից Մոսկվա չվերթ իրականացնող «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը Երևանի ժամանակով 02:12-ին հարկադիր վայրէջք է կատար...
Ժամկետային զինծառայողն անզգուշաբար կրակել է մյուս զինծառայողի գլխին. ՔԿ-ն մանրամասնում է
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ...
Որքան հայ է բնակվում Արցախում այս պահին. նախկին ՄԻՊ
Գրեթե 60 անձ 2023 թ.-ի սեպտեմբերից հետո մնացել էր Արցախում, այսօր նրանց թիվը 14-ն է: Այս մասին «Դեպի կայուն և երկար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես խնդրում եմ ևս մեկ և, հուսով եմ, վերջին անգամ». Ավինյան
Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ փողոց...