Անձրև, ամպրոպ, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 15-ը կնվազի 5-6 աստիճանով։
Երևանում այսօր ցերեկը և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։