Ի՞նչ վիճակում են «Հրազդան» ՋԷԿ–ում պայթյունից տուժածները․ մանրամասներ
«Հրազդան» ՋԷԿ ԲԲԸ–ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը վիրահատվել է, այս պահին վիճակը կայուն ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մեկ տուժածը, որի առողջական վիճակը երեկ ծայրահեղ ծանր էր, այսօր կայուն ծանր վիճակում է․ վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցության է։ Երկու պացիենտի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նախատեսվում են պլանային վիրահատություններ առաջիկա օրերին, մյուս երկուսի վիճակը թեթև է»,– ասացին նախարարությունից։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ Դրա հետևանքով 1 անձ մահացել է, 5-ը տուժել են։
Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):
Կատարվածի հանգամանքները և պատճառները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ անդամախեղման իմիտացիա ստեղծել. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտա...
ՌԴ-ից Երևան չվերթներ են հետաձգվում և չեղարկվում
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել չորս չվերթ: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց օդա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեղծվել է կեղծ էջ․ Հարկադիրը զգուշացնում է
Զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրակ...
«Ապշած ենք»․ տաքսի ծառայությունը՝ Լիա Զախարյանի հետ կապված սկանդալի մասին
Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել դերասանուհի Լիա Զախարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ «Մենք նույ...