ՌԴ-ից Երևան չվերթներ են հետաձգվում և չեղարկվում
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել չորս չվերթ: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական կայքէջից:
Չեղարկվել է Մոսկվայի Շերեմետևվո օդանավակայանից նախատեսված չվերթը, հետաձգվել՝ Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններից նախատեսված երեք չվերթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի մարզի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի», -ավելի վաղ հայտնել էր օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի քարտուղար Արտեմ Կորենյակոն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի 4 օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել էին։
Նմանատիպ հոդվածներ
«Ապշած ենք»․ տաքսի ծառայությունը՝ Լիա Զախարյանի հետ կապված սկանդալի մասին
Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել դերասանուհի Լիա Զախարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ «Մենք նույ...
Կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ անդամախեղման իմիտացիա ստեղծել. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտա...
15 րոպե՝ վթարված մեքենաների վարորդների համար
Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, հետևապես Երևան քաղաքում այդ անհրաժեշտությունն ամենաբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեղծվել է կեղծ էջ․ Հարկադիրը զգուշացնում է
Զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրակ...