ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լվովը հրթիռակոծության է ենթարկվել. կան զոհեր
Գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններ ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել այդ թվում Լվովում, Կիևում և Սումիում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Լվովում, ըստ տեղի իշխանությունների, 3 մարդ է զոհվել, 35 մարդ՝ վիրավորվել։ Գլխավոր կայարանի շրջանում մի քանի բնակելի տուն է այրվել, կոտրվել են տների ապակիները։ Երկու դպրոցում գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել են։
Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ, վնասվել է հիվանդանոց։ Իսկ Պոլտավայի Կապի ինստիտուտի մասնաշենքերից մեկին սեպտեմբերի 3-ին հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, 271 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։ Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ Բելգորոդի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի երկնքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կայանված մեքենաներն ավիահարվածից պայթում և հրդեհվում. Բելգորոդ
ՀՕՊ համակարգը աշխատել է Բելգորոդի վրա, քաղաքում ուղիղ հարվածներ են հասցվել մեկական սոցիալական և մեկական առևտրային օբյեկտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հրթիռը հարվածում շարժման մեջ գտնվող մեքենային. Բելգորոդը հրետակոծության է ենթարկվել
Բելգորոդի և նրա շրջակայքի հրետակոծությունը, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 37-ը վիրավորվել են, իրականացվել են «Վամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին մեկնաբանել է Խարկովի բարձրահարկ շենքի վրա ռուսական ավիառումբի հարվածը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Խարկովի վրա Ռուսաստանի այսօրվա հարձակմանը` միջազգային գործընկերներին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկները ֆիքսել են Իսկանդերի հզոր հարվածն Ուկրաինայի տարածքում
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում տեսախցիկները ֆիքսել են ռուսական Իսկանդերի ռազմական նշանակետին հարվածելու պահը: Դեպքը տեղի...