ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վոլգոգրադի մարզի վրա ԱԹՍ-ների հարձակում է եղել, ՊՆ օբյեկտում հրդեհ է բռնկվել. մարզպետ
ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում։ Այս մասին հայտնում է Վոլգոգրադի մարզպետ Անդրեյ Բոչարովը։
«Այս գիշեր պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում, անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է: ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել պաշտպանության նախարարության օբյեկտի տարածքում։ Հրշեջ-փրկարարական ծառայություններն օպերատիվորեն սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Զոհեր չկան»,- հայտնել է Բոչարովը։
Հիշեցնենք` ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԳԱՏԷ-ն խոստացել է մասնագետներ ուղարկել. Պուտինը` Կուրսկի ԱԷԿ-ի մասին
Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածներ հասցնել Կուրսկի ԱԷԿ-ին․ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է։ Այս մասին հայտար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Այսօր գիշեր իսրայելը նոր ագրեսիա է իրականացրել արաբական երկրի դեմ:Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՌԴ զինծառայողները վերադառնում գերությունից
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինծառայողները վերադառնում ուկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում հայտնել են ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. կան զոհեր և տուժածներ
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից զանգվածային գնդակոծությունների ենթարկվելու մասին։ Հարվածները հասցվել են անօդաչո...