ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱԳԱՏԷ-ն խոստացել է մասնագետներ ուղարկել. Պուտինը` Կուրսկի ԱԷԿ-ի մասին
Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածներ հասցնել Կուրսկի ԱԷԿ-ին․ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։
«Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացված է, նրանք խոստանում են և՛ իրենք գալ, և՛ մասնագետներ ուղարկել՝ իրավիճակը գնահատելու համար», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 5:30-ին, Ուկրաինայի զինված ուժերի մինչև հազար հոգանոց անձնակազմ ունեցող ստորաբաժանումներն անցել են հարձակման՝ Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով: Մարզում առ այսօր շարունակվում են մարտերը։
Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վոլգոգրադի մարզի վրա ԱԹՍ-ների հարձակում է եղել, ՊՆ օբյեկտում հրդեհ է բռնկվել. մարզպետ
ՀՕՊ ուժերը հետ են մղել ԱԹՍ-ների հարձակումը Վոլգոգրադի մարզի Մարինովկայի շրջանում։ Այս մասին հայտնում է Վոլգոգրադի մարզպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՌԴ զինծառայողները վերադառնում գերությունից
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինծառայողները վերադառնում ուկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Այսօր գիշեր իսրայելը նոր ագրեսիա է իրականացրել արաբական երկրի դեմ:Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում հայտնել են ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. կան զոհեր և տուժածներ
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից զանգվածային գնդակոծությունների ենթարկվելու մասին։ Հարվածները հասցվել են անօդաչո...