Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ հրշեջները 2-րդ օրն է փորձում են մարել անտառային հրդեհը
Թուրքիայի Իզմիր ծովափնյա քաղաքի մոտ հազարավոր հրշեջներ արդեն երկրորդ օրն է փորձում են մարել անտառային հրդեհը, որն արդեն տարածվել է քաղաքի բնակելի թաղամասերում։
Տեղական իշխանությունները տուժած շրջաններից տարհանել են մոտ 900 մարդու, անցած գիշեր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
Իզմիր նահանգում հրդեհների մարմանը մասնակցում է 2 հազար 965 մարդ և մոտ 600 միավոր տեխնիկա, հաղորդում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը։
Իզմիրի թաղամասերից մեկում հրդեհը վնասել է 30 շենք, հայտնել է քաղաքի քաղաքապետ Ջեմիլ Տուգայը։ Կրակը տարածվել էր 10 հարկանի բնակելի շենքում, հրշեջներին հաջողվել է տարհանել են բնակիչներին և մարել շենքում բռնկված հրդեհը։
Իզմիրի մերձակայքում գտնվող Մանիսա քաղաքում ևս 1440 մարդ է տարհանվել բնակելի շրջաններում հրդեհի տարածման սպառնալիքի պատճառով:
Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Իբրահիմ Յումակլին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է , որ Իզմիրի անտառային տարածքում հրդեհը բռնկվել է «խնջույքի ժամանակ», նրա խոսքով՝ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 108 կիլոմետր հեռավորո...
Խոշոր հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարա...
Տոկիոյից Ցյուրիխ թռչող Boeing 777 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ղազախստանում
Շվեյցարական Swiss International Air Lines ավիաընկերության Տոկիոյից Ցյուրիխ թռչող Boeing 777 ինքնաթիռը շաբաթ օրը արտակարգ...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել
Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել են Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար:«Վեոլիա Ջուր» ընկերության «Մաշտո...