Պատահարներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել
Աշտարակի խճուղում միաժամանակ վթարվել են Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատար:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասը հենց առաջին րոպեներից եղել է վթարի վայրում և սկսել 500 ու 600 մմ-ոց պողպատե ջրատարների վթարավերացման աշխատանքները:
Թեպետ բարդ տեղանքը և տարածքում շինարարական բազայի առկայությունը խանգարում էին աշխատանքներն առավել արագ կազմակերպելուն, սակայն այս պահին արդեն խողովակաշարերը զոդվում են, որից հետո ջրատարները կգործարկվեն:
«ՎեոլիաԹիմը» սպառողներին հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար անում է առավելագույնը՝ ջրամատակարարումը հայտարարված ժամից էլ շուտ վերականգնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0