Խոշոր հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրում անասնակեր է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը և ինչքան վնաս է պատճառվել նրան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 108 կիլոմետր հեռավորո...
Տոկիոյից Ցյուրիխ թռչող Boeing 777 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ղազախստանում
Շվեյցարական Swiss International Air Lines ավիաընկերության Տոկիոյից Ցյուրիխ թռչող Boeing 777 ինքնաթիռը շաբաթ օրը արտակարգ...
Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ հրշեջները 2-րդ օրն է փորձում են մարել անտառային հրդեհը
Թուրքիայի Իզմիր ծովափնյա քաղաքի մոտ հազարավոր հրշեջներ արդեն երկրորդ օրն է փորձում են մարել անտառային հրդեհը, որն արդեն...
Մահացու վրաերթ. մեքենան հարվածել է մոտոցիկլին
Օգոստոսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ...