Առնվազն 80 գերի ենթարկվել են բռնի անհետացման. Սահակյան
Կան անձինք, որոնց գերեվարումը Ադրբեջանը չի ցանկանում հաստատել։ Այդ դեպքում աշխատանքը կրկնակի բարդության խնդիր ունի, նախ պետք է ապացուցենք, որ ողջ են ու Ադրբեջանում են գտնվում ու նոր աշխատենք նրանց ազատ արձակման ուղղությամբ։ Այդ մասին ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ առնվազն 80 գերի ենթարկվել են բռնի անհետացման։
«Մարդու իրավունքների կոնտեքստում գոյություն ունի ճշմարտության իրավունքը։Անկախ նրանից, թե ինչպիսի անցանկալի զարգացումներ են տեղի ունեցել, պետությունը պարտավոր է հետաքննել և ճշմարտությունը հայտնել ընտանիքներին։ Տևական անորոշությունը ընտանիքներին դարձնում է մարդու իրավունքների մեկ այլ խախտման զոհ ՝ խոշտանգումների, նրանք տևական ժամանակ ենթարկվում են հոգեկան տառապանքի, որը ևս իրավական որակում ունի միջազգայնորեն»,-ասել է Ս.Սահակյանը։
Ըստ նրա՝ ունենք նաև երրորդ խումբ՝ անհետ կորածները։ Բռնի անհետացածների և անհետ կորածների տարբերությունը, Ս.Սահակյանի խոսքերով, կայանում է նրանում, որ առաջին խմբի դեպքում կան փաստեր, որ անձը գերեվարված եղել է, թեկուզ կարճատև ժամանակ ողջ է եղել, իսկ անհետ կորածների դեպքում՝ նման ապացույցներ չկան։ Նրանք հայտնվել են հակառակորդի հսկողության գոտում, սակայն չգիտենք, թե հետո ինչ զարգացում է տեղի ունեցել։ Այս դեպքում պատասխանատվություն կրում են երկու պետությունները։
«ՀՀ-ի դեպքում կարևոր են գտնված մասունքների ԴՆԹ հետազոտությունների պատշաճ գիտական եզրակացությունը, Ադրբեջանի պարագայում կարևոր է, որ չխոչընդոտի որոնողական աշխատանքներին» - ասաց իրվապաշտպանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է Whatsapp-ի պատճառով. նոր մանրամասներ
Իսրայելական հետախուզությունը հետևել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին WhatsApp մեսենջերի միջոցով, ասում է լիբանանցի լրագրող Էլյա Մանի...
ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ դաժանաբար ծեծի ենթարկված արցախցու հետ առանձազրույց են ունեցել
Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին՝ հայտնե...