Բոլորը գիտեն՝ ինչ եմ մտածում ամուսնուս մասին. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ անդրադարձել է հասարակական վերաբերմունքին նախկին և ներկա քաղաքական գործիչների հանդեպ՝ նշելով, որ տարբեր մարդկանց համար «լեգենդ» են տարբեր ղեկավարներ։ Նրա խոսքով՝ ոմանց համար այդպիսին է Սերժ Սարգսյանը, ոմանց համար՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ որոշների համար՝ Ռոբերտ Քոչարյանը։


Հակոբյանի պնդմամբ՝ իր ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին սեփական կարծիքը նա երկար ժամանակ չի արտահայտել, քանի որ չէր ցանկանում դա անել առանց բավարար հիմքերի։


«Այժմ չեմ կրկնում, քանի որ դա կհնչի անհամեստ, բայց ժամանակի ընթացքում կխոսեմ այդ մասին»,– գրել է նա։


Գրառման վերջում Հակոբյանը նշել է, որ նման «լեգենդների» շարքում համեմատություններն անտեղի են և «չափազանց հաճոյախոսություն են նախկինների համար», ընդգծելով՝ եթե հասարակական մտածողությունը չփոխվի, երկիրը երկար ժամանակ կմնա անցյալի քաղաքական շրջանակներում։