ԵՄ-ն կսահմանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ. Բելառուսը նույնպես կտուժի
Ֆինանսական ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Մարիա Լուիս Ալբուկերկեն Լիտվա կատարած այցի ժամանակ հայտնել է, որ ԵՄ-ն սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ քսաներորդ փաթեթի ուղղությամբ, որում ներառված է նաև Բելառուսը:
«Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք պայքարել շրջանցող միջոցառումների դեմ։ Գիտեք, նույնիսկ երբ պատժամիջոցները հաստատվում են, կան երրորդ երկրներ, որոնք նպաստում են դրանց շրջանցմանը։ Սա մեր շարունակական աշխատանքի մի մասն է՝ գտնել ուղիներ, համագործակցել երրորդ երկրների հետ՝ դա կանխելու համար, և վերահսկել այդ գործընթացը, քանի որ խախտումն աջակցողներից շատերը կներառվեն ապագա պատժամիջոցների փաթեթներում»,- հայտարարել է եվրահանձնակատարը։
Հավելենք՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնել էր Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատման մասին, որը ներառում է սահմանափակումներ ռուսական բանկերի, կրիպտոարժույթների բորսաների, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինային հասցված վնասի համար
ԱՄՆ-ի պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ...
Կարելի է միայն կարեկցել մեր պետությանը՝ հանձնաժողովի որոշ անդամների կենսագրությանը ծանոթանալով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպեսեւ գրել էինք, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը նույնպես գ...
Բայրամովը` Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածության մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածություն է նկատվում։«Վեր...
ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում
Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում միաժամանակ իրականաց...