Պարտադիր ապահովագրություն․ ովքեր են միանալու և որքան կվճարեն. Ավանեսյանը մանրամասնում է
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2026 թվականից առողջության պարտադիր ապահովագրության համակարգին կմիանան 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Փաթեթի արժեքը կազմում է տարեկան 129.600 դրամ, վճարումը՝ ամսական։
Նախարարի խոսքով՝ 2026 թվականին վճարման բեռը մեղմելու նպատակով պետությունը նախատեսում է մի շարք արտոնություններ։
ա) 200.000–500.000 դրամ աշխատավարձ ստացող անձինք 5500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին կվճարեն 1000 դրամ, իսկ մնացած 4500 դրամը կփոխանցեն առողջության ապահովագրությանը։ 2026թ. ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ նրանք կկարողանան ետ ստանալ ամսական 6000 դրամ։
բ) 500.000–1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձինք 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին կվճարեն 1000 դրամ, իսկ մնացած 6500 դրամը՝ առողջության ապահովագրությանը։ 2027թ. եկամուտների հայտարարագիր ներկայացնելու դեպքում հնարավոր կլինի ետ ստանալ ամսական 4000 դրամ։
Այսպիսով՝ մինչև 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10.500 դրամը կկարողանան խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը։
գ) 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք 2027թ. եկամուտների հայտարարագիր լրացնելով նույնպես կստանան ամսական 4000 դրամի վերադարձ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի բանակում պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ավելացրել է ծառայել ցանկացողների թիվը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից Արցախում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձերի կտ...
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանում Ալիևի սսպառնալիքներին ու վիրավորանքներին
Հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Վարդանյանը, դիմելով Նիկոլ Փաշ...
Մոտ 11 մլն դրամ՝ Մանամա գործուղման համար․ ո՞ւմ գիշերակացի համար է ավելի թանկ վճարվում․ Hayastan.news
Hayastan.news-ը գրում է․ «Ալեն Սիմոնյանն ու իր գլխավորած պատվիրակությունը այս տարվա մարտի 11-15 մեկնել են Մանամա (Բահրեյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ջհանգիրյանը ժամանեց ԱԺ նա չպատասխանեց լրագրողների հարցին
Քիչ առաջ Գագիկ Ջհանգիրյանը ժամանեց ԱԺ: Նա չպատասխանեց լրագրողների հարցերին: Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատու...