Քաղաքականություն

Իշխանությունների մեղքի պտուղները հասարակությունը դեռ շատ երկար է «ճաշակելու». Տիգրան Աբրահամյան

Իշխանությունների մեղքի պտուղները հասարակությունը դեռ շատ երկար է «ճաշակելու». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը տապալած իշխանությունների մեղքի պտուղները հասարակությունը դեռ շատ երկար է…

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտում է՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը տապալած իշխանությունների մեղքի պտուղները հասարակությունը դեռ շատ երկար է «ճաշակելու»։


«Բանակցային գործընթացում մաքսիմալիստական գիծ բռնելու մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է փաստերով խոսում, այլ այդ մասին, որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմ բերելու հանգամանք, ակնարկեց պատերազմի ժամանակ Փաշինյանի կառավարության առանցքային անդամ Դավիթ Տոնոյանը:


Ինչպե՞ս է ստացվում, որ փաստերն ու վկաները խոսում են իշխանության` արտաքին քաղաքական օրակարգի տապալման մասին, իսկ Փաշինյանը անարդյունք փորձում է համոզել, որ իր միակ սխալը «հանրությանը ճշմարտություն» չասելն է եղել:


Ի վերջո, եթե «շտանգեն» չէիր կարողանալու բարձրացնել, ինչու՞ մարդկանց խաբեցիք, եկաք Արցախի ինքնորոշման դրոշակով, իսկ հետո պարզվեց, որ իրականում ձեր պատկերացումներով Արցախն «Ադրբեջան» էր և դուք հենց այդ ծրագրով էլ շարժվում եք:


Ձեր տապալումները հերթով բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանն ու Ադրբեջանի՝ թելադրող դիրք ձեռք բերելուն, որի հետևանքները հասարակությունը դեռ երկար է ճաշակելու»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250