Փոդքասթում Սերժը հերթական քաղաքական «մեյմունություն» էր անում. Ալխաս Ղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ դպրոց կառուցելը թալան որակելու մտքին:
««Իմմեյմուններ» փոդքասթում Սերժը հերթական քաղաքական «մեյմունություն» էր անում՝ իր և փեսայի սեփական օգտագործման «մեյմունների» մասնակցությամբ։
Ինչո՞ւ էր այս անգամ Սերժ Սարգսյանի (նախկինում էլ՝ Սամվել Կարապետյանի զարմիկի) թիրախը կրկին դպրոցը։ Սա պատահական չէ, քանի որ նրանց պայքարը մշտապես եղել է կրթության և կրթված մարդու դեմ։ Քանի որ կրթված մարդուն դժվար էր ստիպել ընտրակաշառք վերցնել և վաճառել սեփական ձայնը ու արժանապատվությունը։ Այդ պատճառով էլ նրանք իրենց կառավարման տարիներին անգրագիտությունն ու չքավորությունը վերածեցին սեփական քաղաքական գոյության հիմնական միջոցներից մեկի՝ վաճառելով դպրոցներն ու մանկապարտեզները։
Եվ հետաքրքիր է, որ իրենց կառուցած պետությունն, ինչպես ինքն էր նախկինում խոստովանել, իբր չէր կարողանում բարեկարգել այդ դպրոցներն ու մանկապարտեզները, բայց երբ դրանք վաճառվում էին, իրենց իսկ պաշտոնյաները այդ տարածքներում կառուցում էին սեփական առանձնատներ ու դղյակներ»,- գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օր...
Իրանցի հաքերները սպառնում են հրապարակել Թրամփի նամակագրությունը
Հաքերները, որոնք իբր կապված են Իրանի հետ, սպառնացել են հրապարակել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսից և ԱՄՆ...
Հպարտ եմ՝ այդքան ուժ եմ ունեցել՝ կանգնել եմ ձեր առաջ ու ասել եմ․ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը
Մենք երեխաներին չպետք է ժառանգենք գոյատևում և մաքառում, մենք երեխաներին պետք է ժառանգենք կյանք, այս մասին Գեղարքունիքում...
Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել մի...