Նոր մանրամասներ բլոգեր Շմավոն Աթոյանի սպանությունից

Բլոգեր Շմավոն Աթոյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը չի ընդունում դիտավորությամբ սպանության մեղադրանքը, հայտնել է նրա պաշտպան Հայկ Ալումյանը։


Փաստաբանի խոսքով՝ դեպքի օրը իր պաշտպանյալի վրա հարձակվել են մոտ հինգ անձինք, որոնց թվում եղել է նաև Աթոյանը։


«Ընդ որում՝ հարձակվողները եղել են դեմքերը տարբեր ձևերով փակած, դիմակ չեն կրել, գլխարկ, «կապիշոնով» մարդիկ են եղել: Տեսագրությունից երևում, որ այդ մարդիկ ձգտում են իրենց դեմքերը փակ պահել: Նրանցից մեկը՝ սպանվածը, նույնպես այդպես էր։ Մեզ այդ անձինք դեռ հայտնի չեն, և չգիտեմ՝ վարույթ իրականացնող մարմինը նրանց բացահայտե՞լ է, թե ոչ», - նշել է Ալումյանը։


Նրա խոսքով՝ մեղադրյալը կրակել է գետնին՝ ինքնապաշտպանության նպատակով, ոչ թե որևէ մեկի ուղղությամբ։


Փաստաբանն ընդգծել է, որ գործը քաղաքական ենթատեքստ չունի։


«Չգիտեմ՝ ինչու են փորձում քաղաքականացնել դեպքը․ իմ պաշտպանյալը որևէ կապ չունի քաղաքականության հետ»,– ասել է Ալումյանը։

Քաղաքականություն