Ադրբեջանը բացահայտ նշում է՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի, երբ Հայաստանը կատարի բոլոր պայմանները. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է՝ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի առաջնահերթ խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ հարցը պետք է քննարկվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Սուրենյանցը ընդգծել է, որ սա սահմանազատում չէ, այլ սահմանների վերաձևում, որտեղ Ադրբեջանը փորձում է իրավական տեսք տալ իր առավելապաշտական պահանջներին։
Քաղաքագետը նշել է, որ Բաքուն չի թաքցնում՝ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կատարի բոլոր ներկայացված պայմանները՝ անկախ դրանց բովանդակությունից։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը Telegram-ի իր էջում գրել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը պետք է վերադարձնի Արծվաշենը և մյուս օկուպացված տարածքները։ Սակայն, ըստ Սուրենյանցի, այս հայտարարությունը ոչ թե Արծվաշենը վերադարձնելու փորձ է, այլ փոխադարձության պատրանք ստեղծելու քայլ։
Քաղաքագետը նշել է, որ Արծվաշենի հարցը երբեք չի եղել բանակցային օրակարգում Ադրբեջանի ընկալմամբ, մինչդեռ անկլավների թեման վաղուց ներառված է նրա պահանջների շարքում։ Սուրենյանցի գնահատմամբ՝ Փաշինյանը կամ արդեն տվել է իր համաձայնությունը, կամ հրաժարվել է դիմադրությունից։
Նրա կարծիքով՝ անկլավների վերադարձը Հայաստանի համար կարող է ունենալ անվտանգային և ինստիտուցիոնալ վտանգներ՝ առաջացնելով Ադրբեջանի ներկայության վերականգնում երկրի ներսում, սահմանային անկայունություն և լոգիստիկ ռիսկեր։ Սա, ըստ քաղաքագետի, նշանակում է հակամարտության տեղափոխում Հայաստանի տարածք։
Սուրենյանցը նշել է, որ ներկայիս գործընթացը խաղաղության տեսլական չէ, այլ ադրբեջանական վերահսկողության նոր ձև՝ խաղաղության անվան տակ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող էր ընտրել այլ տարբերակներ՝ օրինակ՝ փոխանակման տարբերակ՝ Արծվաշենը չորս անկլավների դիմաց, կամ խնդրի սառեցում՝ մինչև վստահության մեխանիզմների ձևավորումը։
Քաղաքագետը եզրափակել է, որ գործող իշխանությունը ընտրել է ոչ թե արժանապատիվ բանակցությունների, այլ հարմարվելու ուղին։ Նրա խոսքով՝ խաղաղության մասին հայտարարող իշխանությունը իրականում վարում է վասալային քաղաքականություն, իսկ Փաշինյանի «խաղաղությունը» դարձել է Ադրբեջանի օրակարգի սպասարկման միջոց։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն և Անկարան մեսիջներ են հղում ՌԴ-ին. Կարեն Հովհաննիսյան. ArmDaily.am
Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազան բերվել է բարձր պատրաստվածության՝ կապված փետրվարի 2-ին Կարսում սկսված «Ձմեռ...
«Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայում և Վրաստանում»․ Կոնստանտին Գավրիլով
Վիեննայի բանակցություններում ռազմական անվտանգության հարցերով ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը...
Ասում էինք, որ Կիևին ՆԱՏՕ-ի մատակարարած զենքը կարող է տարածվել. Զախարովան` Իսրայելի մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է Կիևի ռեժիմին ՆԱՏՕ-ի զենքի մատակարարման ռիսկերի մասի...
«Թվում է` Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. լիահույս եմ, որ ԵՄ անդամ երկրները կհետևեն նրա օրինակին». Եվրախորհրդարանի փոխնախագահ
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:Ն...