Ալիևի հերթական ո՞ր պահանջն է կատարվել. Կյուրեղյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանը «ամեն օր նոր սուտ է հորինում՝ նախորդը կոծկելու համար»։ Նրա խոսքով՝ եթե Փաշինյանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը վերադարձնելու է ՀՀ սուվերեն տարածքները, ապա դա նշանակում է, որ դրա դիմաց ինչ-որ բան է խոստացել։
Կյուրեղյանի կարծիքով՝ եթե Փաշինյանի հայտարարությունը իրատեսական լիներ, այդ մասին տեղեկություն կլիներ նաև ադրբեջանական կողմից։
«Եթե բանակցություն է, ապա երկխոսություն է, իսկ Ալիևից մենք նմանատիպ հայտարարություններ չենք լսում։ Դեռ ավելին՝ Ալիևը ամեն նոր օր նոր պահանջ է դնում։ Ալիևի հերթական ո՞ր պահանջն է կատարվել, որ հիմա էլ ինչ-որ բան է վերադարձնելու։ Ալիևը վերադարձնելու մասին ոչ մի բառ, անգամ տառ, չի ասել․ առայժմ միայն խոսում է ստանալու մասին, պահանջատեր է միայն»,– նշել է նա։
Պատգամավորը չի բացառել, որ Փաշինյանի հայտարարությանը կարող է հաջորդել Տիգրանաշենի և անկլավների հանձնումը Ադրբեջանին։
«Ինքն առաջինը դրանք կտա, հետո կմնանք սպասող՝ Ալիևի վերադարձնելու գործողություններին, որոնք չեմ կարծում՝ կյանքի են կոչվելու»,– ասել է Կյուրեղյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերումը պետք է լինի բանակցությունների նախապայման։
«Ադրբեջանական բանակը մեր սուվերեն տարածքից պետք է դուրս հանվեր, հետո նոր սկսեին ինչ-որ բաներ փոխանակելու բանակցությունները։ Մտել է մեր սուվերեն տարածք, դրա փոխարեն ուրիշ բաներ է ուզում, որ հետո դուրս գա։ Սա բանակցություն չէ, կապիտուլյացիա է»,– նշել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
13 հազար դոլար եւ 100 հազար ռուբլի. ոստիկանապետի պաշտոնակատարը նվիրատվություն է ստացել
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը դեռեւս փոխոստիկանապետ եղած ժամանակ 2019 թվականի մարտի 11-...
Ուզում եմ հասկանալ, մեր ընդդիմադիրները հասկանու՞մ են՝ իրենց խոսույթով ինչ տրամադրություն են սերմանում և ինչ մեսիջ ուղարկում սահմանին կանգնած զինվորին. Ռուբեն Ռուբինյան
Թող քաղաքացիները դատեն, մեր կողմից ՀԱՊԿ-ին քննադատությունը ի շահ Հայաստանի է, թե ոչ։ Թող քաղաքացիները դատեն, վերջին շրջա...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Ասադովն ասել է, թե ինչու է Ադրբեջանն այդքան ուզում «Զանգեզուրի միջանցքի» բացումը
Ադրբեջանի վարչապետը հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ խթան կհանդիսանա Ադրբեջանի զարգացման համար։ Ադրբ...