Հրդեհի վայրից ոստիկանների մի երիտասարդի բերման ենթարկեցին

Այս պահին, Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթիի» շենքում բռնկված հրդեհը դեռ չի մարվել։


Նշենք, որ շինության այդ հատվածում գտնվում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ։ Մարդկանց տարհանել են այրվող շինությունից։


Քիչ առաջ ոստիկանները այրվող շենքի տրածքից մի երիտասարդի բերման ենթարկեցին։


Այս առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք»։

Քաղաքականություն