Արաբական երկրները դեմ են «Նոր Գազայի» ստեղծման առաջարկին
Արաբական երկրները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի աջակցությամբ ներկայացված նախաձեռնությանը, որը ենթադրում է «Նոր Գազայի» ձևավորում՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Ինչպես գրում է Financial Times-ը, տարածաշրջանի մի շարք պետություններ մտավախություն ունեն, որ նման քայլը կարող է հանգեցնել Պաղեստինի տարածքների երկարաժամկետ բաժանման։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ այսպիսի նախագիծը կարող է ընկալվել որպես նախաձեռնություն Իսրայելի շահերի համար․ «Դա կթվա այնպես, ասես մենք կառուցում ենք Իսրայելի, ոչ թե պաղեստինցիների համար։ Մենք չենք ցանկանում, որ Գազայի հատվածը մնա պատերազմի և խաղաղության միջակայքում՝ վերածվելով մշտական անորոշ վիճակի»։
Դիվանագիտական աղբյուրները նաև հայտնել են, որ արաբական երկրները չեն պատրաստվում ֆինանսավորել Գազայի վերականգնումը նման պայմաններով։ Բացի այդ, կա մտահոգություն, որ վերականգնման կենտրոնացումը Ռաֆահի շրջանում կարող է առաջացնել պաղեստինցիների արտահոսք դեպի Եգիպտոս։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաեւ Լոռու մարզպետը. Օձունի համայնքապետ
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել 10 հոգով, նրանց թվում է եղել նաեւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այ...
Ինչու է ամերիկյան միջուկային զենքը տեղակայվում Եվրոպայում․ պարզաբանում են ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը միջուկային զենք է տեղակայել Եվրոպայի երկրների տարածքում, որպեսզի նրանց հետ պահի սեփական միջուկային զենքը ստեղծելու...
Տարլևը հայտարարեց Մոլդովայում լայնածավալ ընտրակեղծիքների նախապատրաստման մասին
«Մոլդովայի ապագա» կուսակցության առաջնորդ և «Հայրենասիրական դաշինքի» համանախագահներից մեկը՝ Վասիլե Տարլևը, «ՌԻԱ Նովոստի»-...
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ–ն, «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9–ին հրավիրում են Ազատության հրապարակ. Քոչարյանը ելույթ կունենա
ԱԺ արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին հայտարարած ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցություններ...