Փաշինյանն Ալիևին ասել է՝ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն». Բայրամով
Ադրբեջանական արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ İTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի շփումներին։
Բայրամովի խոսքով՝ նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին՝ Դուշանբեում։
«Այդ ժամանակ նախագահը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն։ Փաշինյանի դիրքորոշումն այդ ժամանակ բավականին կառուցողական էր․ նա ասել է՝ «Ես նոր եմ իշխանության եկել և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը կարգավորելու համար»,– ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ Դուշանբեում Ալիևը հանձնարարել է պաշտպանական գերատեսչությանը ապահովել խաղաղություն և կայունություն բոլոր ուղղություններով։ Փաշինյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ուղիղ կապի գիծ ստեղծելու վերաբերյալ, որը նախատեսված էր լարված իրավիճակներում օպերատիվ քայլեր ձեռնարկելու համար։
Բայրամովը նշել է, որ 2019 թվականին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունեցել Ալիևի և Փաշինյանի երկրորդ հանդիպումը։ Նրա խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ չի կարող և չի պատրաստվում լուծել այդ հարցը։
«Նա նույնիսկ հետաքրքիր փաստարկ էր ներկայացրել՝ «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն։ Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։ Նախագահը պատասխանել էր․ «Չեմ ուզում որևէ մեկի մահը, բայց դա չի կարող արդարացնել ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիան»,– ասել է Բայրամովը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ճռռիկների և քաղաքում շրջող սևազգեստ մարդկանց մասին
Որոշ հուսահատ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության լեգիտիմության քարոզ: Այս մասին այսօրվա կառավ...
Վրաստանը ուշադիր հետևում է հայ–ադրբեջանական հարաբերությունների ընթացքին․ ԱԳՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարա...
Հայկ Սարգսյանին «գծերից քցել» են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտության ընթացքում մի ուշագրավ դրվագ «բացահայտվեց», որը երկ...
Նարեկ Նալբանդյանի կասկածելի նոր գործարքը․ 6 մլն դոլարանոց համալիրը գնել է 350 հազար դոլարով․ «Հետք»
Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փա...