Թիկնիզյանը հայտարարությամբ է հանդես եկել
Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, որ Ռուսաստանի առաջնությունը զգալիորեն ուժեղ է Սերբիայի առաջնությունից։
«Ես անկեղծ կլինեմ․ Սերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է։ Ռուսաստանում ֆուտբոլի մակարդակը երկու գլուխ բարձր է, և ես դա շատ լավ գիտակցում էի, երբ գալիս էի այստեղ։ Բայց Սերբիայում կա մի բան, ինչը, ցավոք, Ռուսաստանում բացակայում է՝ եվրագավաթային խաղերը։
Օրինակ՝ այսօր դու խաղում ես «Սուբոտիցայի» հետ, իսկ երեք օր անց՝ «Լիլի» դեմ։ Սա լրիվ այլ արագություն և մտածողություն է պահանջում։ Այդ պատճառով՝ նույնիսկ ներքին առաջնությունում յուրաքանչյուր խաղի պետք է մոտենաս նույն պատասխանատվությամբ՝ անկախ մրցակցից։
Մենք չենք կենտրոնանում մրցակցի վրա․ մեր խնդիրն է պահպանել խաղային դինամիկան և գործել այնպես, ինչպես կգործեինք Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի թիմերի դեմ»,– ասել է Թիկնիզյանը «Коммент.Шоу» ալիքին տված հարցազրույցում։





























