«Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները մեծանում են». ԱՄՆ պաշտպանության նախարար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ միջազգային անվտանգային իրավիճակը հիշեցնում է 1939 կամ 1981 թվականները՝ ընդգծելով աճող վտանգներն ու սպառնալիքները։
Հեգսեթը, հանդես գալով հրապարակային ելույթով, նշել է, որ ներկայում աշխարհում նկատվում է լարվածության աճ և հակամարտությունների կուտակում, ինչը կարող է հանգեցնել լայնածավալ ճգնաժամերի։ «Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները մեծանում են։ Դուք զգո՞ւմ եք դա։ Ես զգում եմ»,– ասել է նա։
Նախարարը հավելել է, որ եթե Միացյալ Նահանգները ցանկանում է խուսափել պատերազմից, ապա պետք է սկսել պատրաստվել հենց հիմա։ Նրա խոսքով՝ խաղաղությունը պահպանելու լավագույն միջոցը ուժեղ պաշտպանական և դիվանագիտական պատրաստվածությունն է։
Հիշեցնենք, որ 1939 թվականին սկսվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1981-ին Սառը պատերազմի սրացման փուլում Լեհաստանում հայտարարվել էր ռազմական դրություն, ինչը ուղեկցվել էր բողոք ակցիաներով և զանգվածային ձերբակալություններով։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը արձակուրդ է գնացել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 22...
ԲԴԽ նախկին նախագահը դատապարտվեց ազատազրկման
ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց։Հակակոռու...
Գյումրիում նոր բախում է պլանավորվում. ՔՊ-ի թիրախում է նաև Մարտուն Գրիգորյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես Փարաքարում, իշխանական ճնշումների ալիքը չի դադա...
«Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ». Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է...