«Ռուսաստանը դեռ պարզաբանումներ չի ստացել». Լավրովը՝ Թրամփի միջուկային փորձարկումների հայտարարության մասին
Ռուսաստանը դեռևս դիվանագիտական ուղիներով չի ստացել պարզաբանումներ Միացյալ Նահանգներից՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով այն երկրների հետ, որոնք, նրա խոսքով, ունեն միջուկային զենքի ծրագրեր։
Նա իր որոշումը կապել է այլ երկրներում փորձարկման ծրագրերի առկայության հետ։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի ամենամեծ միջուկային զինանոցը, բայց Չինաստանը կարող է հասնել նրան հինգ տարվա ընթացքում։
Բուսանում կայացած Թրամփի և Սի Ծինփինի համատեղ մամուլի ասուլիսում նա չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչու է հայտարարել փորձարկման անհապաղ մեկնարկի մասին։
Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից միջուկային շարժիչով «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկումը, հայտարարել էր, որ աշխարհի լավագույն միջուկային սուզանավը գտնվում է անմիջապես Ռուսաստանի ափերի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Երևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումների հետևանքով առաջացել...
Անխուսափելի են վթարներն այս կարգի հին համակարգերի համար. Սարգսյանը՝ կոյուղատար համակարգերի խնդիրների մասին
Ջրային համակարգը հին է, և «Վեոլիա ջուրը» տարեկան իր ուժերով համակարգի ամբողջ մեծությամբ շատ փոքր նորոգումներ է անում: Են...
Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ. «Հետք»
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ`...
Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ ՏեղեկությունըTert am-ի հետ զրույցո...