Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի դատավարության անարդար լինելու մասին
Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը արձագանքել է դատավոր Ժորա Չիչոյանի հայտարարությանը, ըստ որի՝ վերջինս գործը քննել է առանց որևէ հրահանգի և պահպանելով օբյեկտիվությունը։
«Ժ. Չիչոյա՛ն,
Մի փորձեք ստեղծել արդարադատություն իրականացնելու սին պատրանք, լավ կլինի ընդհանրապես չխոսեք այդ թեմայից։ Դատական ակտն իրականության հետ կապ չունի, և դուք դա շատ լավ գիտեք։ Գործի տեսանյութը, որը բոլորն են տեսել, հստակ ցույց է տալիս իրավիճակը և դատավճռի ոչ օբյեկտիվ լինելը։ Բացի այդ, գործում կային վկաների արդարացնող ցուցմունքներ»,– գրել է Պապոյանը։
Նա նշել է, որ դատական ակտում բացակայում են պատճառաբանություններ և վերլուծություններ՝ տեսանյութի, վերջին 15 տարվա ընթացքում տվյալ հոդվածով նշանակված խիստ պատժի, ինչպես նաև կալանքի կիրառման վերաբերյալ։
Փաստաբանի խոսքով՝ սա պարզապես տպավորություն չէ, այլ հիմնավոր իրողություն, որ Դավիթ Համբարձումյանին ցանկացել են հեռացնել քաղաքական գործընթացներից։
«Դավիթը քաղբանտարկյալ է»,– գրել է Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը վիճարկել է իրեն մեղավոր ճանաչած դատարանի որոշումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վիճարկել է քաղաքացիական խարդախության գործով դատարանի որոշումը, որով նա պարտավորվել է&nb...
Շրջակա միջավայրի փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր արտառոց տեղաշարժերի մասին
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ– ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց բան այսօր չի նկատել։ Այս մասին նշվում է առաքելությ...
«Զանգեզուրի միջանցքի» բացման առաջարկը ներառված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մասնակցել...