Իսրայելն արհամարհանքով մերժում է բռնակալ Էրդողանի հերթական PR քայլը. ԱԳՆ
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլի գլխավոր դատախազության որոշումը՝ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր տալու մասին, որակել է որպես «հերթական PR քայլ»՝ արված Գազայի հատվածում ցեղասպանության մեղադրանքի հիմքով։
Նախարարությունում նշել են, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայի դատական համակարգը վերածվել է գործիքի՝ ընդդիմախոսներին ճնշելու և լրագրողների, դատավորների ու քաղաքապետների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու համար։
Հիշեցվել է նաև, որ նույն Ստամբուլի դատախազությունը վերջերս նախաձեռնել էր քաղաքապետի ձերբակալությունը՝ այն բանի համար, որ նա առաջադրվել էր Էրդողանի դեմ։
«Այժմ Ստամբուլի դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել իսրայելցի առաջնորդների ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Իսրայելը վճռականորեն և արհամարհանքով մերժում է բռնակալ Էրդողանի այս հերթական PR քայլը»,– նշված է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ Զախարովա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետությունները եվրատլանտյան ազդեցությ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան՝ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հեռախոսազրույցից հետո համաձայնությա...
«Հայաստանի պատմության առաջին թուրքամետ ԱԺ նախագահը». Նարեկ Կարապետյանի տեսաուղերձը՝ Ալեն Սիմոնյանին
«Ուժեզ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով դիմել է Ազգային ժողովի նախկին նախագահ Ա...
«Ժողովուրդ». Աննախադեպ չարաշահումներ «Հայաստան» համահայկական հիմնադրամում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվական...