Բաքուն հրաժարվել է խաղաղապահներ ուղարկել Գազա
Ադրբեջանը չի պլանավորում իր խաղաղապահ ուժերը ուղարկել Գազայի հատված, քանի դեռ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև մարտական գործողությունները լիովին չեն դադարել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, Բաքուն չի ցանկանում իր զինվորներին վտանգի ենթարկել։
«Սա կարող է տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցման դեպքում»,– նշել է գործակալության աղբյուրը։ Նրա խոսքով՝ նման որոշում կարող է ընդունվել միայն երկրի խորհրդարանի հաստատմամբ։
Խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ հանձնաժողովը դեռևս համապատասխան օրինագիծ չի ստացել։
Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Գազայի խաղաղության ծրագրի շրջանակում, բանակցություններ է վարում Եգիպտոսի, Կատարի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ՝ շուրջ 20 հազար զինվորից բաղկացած Միջազգային կայունացման ուժերի (ISAF) հնարավոր ձևավորման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
Կիևում ԱՄՆ դեսպանատունը կրկին կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատ...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Մայրապետյանը կալանավայրում ներքին անհանգստության և վախի մեջ է եղել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ իրավապահ համակարգը կռիվ էր տալիս Սամվել Մայրապետյանին չազատելու համար, իսկ պաշտպանները...
Իրանը մերժում է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին մերժել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված...