Իսրայելի պատասխան հարվածները Լիբանանին կարող են ապակայունացնել իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում
Իսրայելի պատասխան հարվածները Լիբանանի տարածքին կարող են ապակայունացնել իրավիճակը ողջ Մերձավոր Արևելքում։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Էյդեն, որի հայտարարությունը տարածել է նրա գերատեսչությունը:
«Վերջին 24 ժամը կրկին ցույց տվեց, թե որքան փխրուն և լուրջ է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ես խորապես մտահոգված եմ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտության սրումը կարող է շրջադարձային լինել հակամարտության մեջ«, - նշել է նախարարը։ «Այժմ էսկալացիան կամ պատասխան հարվածները կարող են հետեւանքներ ունենալ ամբողջ Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրավիճակի համար», - հավելել է նա՝ կոչ անելով դիմակայության բոլոր մասնակիցներին, տարածաշրջանի երկրների առաջնորդներին, ինչպես նաեւ Իսրայելի եւ «Հեզբոլլահ»- ի դաշնակիցներին անել հնարավոր ամեն ինչ՝ զսպվածություն ցուցաբերելու եւ իրավիճակը տարածաշրջանային խոշոր պատերազմի վերաճելուց խուսափելու համար:
Էյդեն ընդգծել է, որ «առաջնային և գլխավոր» խնդիրը Գազայի հատվածում դիմակայության անհապաղ դադարեցումն ու հրադադարի ռեժիմի հաստատումն է:
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը կօգնի նվազեցնել լարվածությունը ողջ տարածաշրջանում։ Կրկնում եմ բոլոր կողմերին ուղղված կոչը՝ ցուցաբերել պատասխանատվություն, նպաստել լարվածության նվազեցմանը և ցուցաբերել հնարավորինս զսպվածություն», - ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալիում տասնյակ վագներականներ են սպանվել. ԶԼՄ
Տեղի ապստամբները հայտարարել են, որ սպանել և վիրավորել են տասնյակ ռուս վարձկանների, ինչպես նաև գրավել են զրահատեխնիկա, բե...
Գազայի հատվածում հարվածներից հետո գրանցվել է 141 զոհ և 400 տուժած
Գազայի առողջապահության նախարարությունը նոր տվայլներ է հրապարակել: «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան...
ԱՄՆ-ն պատրաստվում է հետ մղել Իրանի հարձակումն Իսրայելի վրա. Պենտագոն
ԱՄՆ-ն ավելի լավ է պատրաստ Իսրայելի վրա Իրանի հարձակումը հետ մղելուն, քան ապրիլին, հայտարարել Է Պենտագոնը: Վաշինգտոնը կշա...
Զելենսկին այցելել է Կուրսկի շրջանի մոտ գտնվող սահմանամերձ գոտի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Սումիի մարզի սահմանամերձ շրջան, որի կողմից հարձակում է ընթանում Կուրսկի...