ԱՄՆ-ն պատրաստվում է հետ մղել Իրանի հարձակումն Իսրայելի վրա. Պենտագոն
ԱՄՆ-ն ավելի լավ է պատրաստ Իսրայելի վրա Իրանի հարձակումը հետ մղելուն, քան ապրիլին, հայտարարել Է Պենտագոնը: Վաշինգտոնը կշարունակի տարածաշրջանում ապաԷսկալացման ջանքերը։
Հրեական պետության տարածքի վրա իրանական հարձակման հնարավորությունը չի կորցնում արդիականությունը, հայտարարել Է Պենտագոնի մամուլի քարտուղարը:
Նա նաև նշել է, որ ներկայումս Միացյալ Նահանգները դրան ավելի լավ է պատրաստ, քան այս տարվա գարնանը: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնը լրացուցիչ ուժեր կտեղակայի մերձավորարևելյան տարածաշրջանում՝ տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու համար:
«Մենք ուզում ենք դեէսկալացիա։ Մենք ազդանշան ենք ուղարկում, որ եթե մենք պետք է իրականացնենք այն, ինչ մենք արեցինք ապրիլի 13-ին, ապա մենք ավելի լավ պատրաստ ենք Իսրայելի պաշտպանության հարցում օգնության հասնելու համար», - ասել է Սաբրինա Սինգհը:
Այնուհետև նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ճգնաժամից լավագույն ելքը համարում է Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ-ի Պաղեստինյան արմատականների միջև Գազայի վերաբերյալ գործարքը: