ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար՝ Արարատի մարզում. կա տուժած
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17 կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են 40-ամյա Արման Գյուլամիրյանի «ԶԻԼ» մակնիշի և 60-ամյա Վարդան Հարությունյանի վարած «Howo» մակնիշի բեռնատարները: Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, վնասել այն և կողաշրջվել:Վթարի հետևանքով վարորդներից Ա. Գյուլամիրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փոխել «ԶԻԼ»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել են հերթապահություն: Տարածքը սահմանազատել են: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ լրատվականի` «ԶԻԼ»-ը բարձված է եղել ավազով:
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։







Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն` կործանված ինքնաթիռի մասին
«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուներ...
Սյունիքում տղամարդը գնացել է արոտավայր և չի վերադարձել. նրա դին գտել են լեռան լանջին
Սյունիքի մարզում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Սյունիքի մարզային փրկարարական վ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում:Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրում...
ՊՆ-ն` Տավուշում վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորն...