ՊՆ-ն` Տավուշում վթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների վերաբերյալ տարածվող լուրերի մասին
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Այս մասնին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել:
ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստույգ տեղեկություններ ստանալ ՆԳՆ-ից:
ՆԳՆ-ից Auroranews-ին հայտնեցին, որ այսօր ժամը 13:35-ին Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի մոտակաայքում բախվել են «ԿամԱԶ» և «Գազել» մակնիշի մեքենաներ, 8 անձ դիմել է բուժհաստատություն, բոլորը առաաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին...
Սյունիքում տղամարդը գնացել է արոտավայր և չի վերադարձել. նրա դին գտել են լեռան լանջին
Սյունիքի մարզում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Սյունիքի մարզային փրկարարական...
ՊՆ-ն` կործանված ինքնաթիռի մասին
«Հաստատում եմ, վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուներ...
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...