ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ութժամյա ուշացումներ` «Դոմոդեդովո» օդանավակայանում
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ութժամյա ուշացումներ են եղել, ինչի պատճառով ուղևորները չեն կարողացոլ թռչել Թուրքիա և Հայաստան։ Այս մասին տեղեկացրել է Mash Telegram ալիքը։
Ըստ թելոգրամյան ալիքի հաղորդագրության` խնդիրներ ունի «Ուրալ ավիաուղիներ»-ը։
«Ներսում շատ երեխաներ ու թոշակառուներ կան։ Մոտ երկու ժամ առաջ ընկերության ներկայացուցիչը եկավ ժողովրդի մոտ, խոստացավ ջուր տալ, ու անհետացավ։ Հարցերին չպատասխանեց», -ասել է թռիչքին սպասող ուղևորներից մեկը:
Տուրօպերատորները վստահեցնում են հաճախորդներին, որ իրենց նույնպես անտեսում են, գրում է աղբյուրը։
Ավելի ուշ թելեգրամյան ալիքը հաղորդագրության մեջ լրացում է արել, ըստ որի`«Դոմոդեդովո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Ուրալ ավիաուղիներ»-ի ինքնաթիռը Անթալիա է թռչել ժամը 23:45-ին։