Հայտնի է՝ քանի ուկրաինացի է համարվում անհետ կորած
Հատուկ հանգամանքներում անհայտ կորած անձանց հարցերով ՆԳՆ վարչության բաժնի պետ Դմիտրի Բոգատյուկը հայտնել է, որ Ուկրաինայում պաշտոնապես անհայտ կորած է համարվում 42 հազար մարդ: Դրանց մասին տեղեկատվությունը մուտքագրվում է միասնական գրանցամատյանում: Այս մասին հայտնում է Укринформ-ը։
Նշվում է, որ 2023 թվականի մայիսին ռեեստրի աշխատանքի մեկնարկից ի վեր դրանում ներառվել են ավելի քան 51 հազար մարդու մասին տեղեկություններ։
Բոգատյուկի խոսքով՝ 7 հազար մարդու մասին տեղեկությունն արդեն հաստատվել է։ Նրանցից 3 հազարը «ողջ-առողջ» են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը նախկին ռազմագերիներ են։ Եվս 4 հազար՝ նույնականացված մարմիններ։ Նրանց մեծ մասը Ուկրաինայի պաշտպաններ են։
ՆԳՆ ներկայացուցիչը պատմել է, որ անձի անհետացման մասին դիմումների 90 տոկոսը հետաքննում է ազգային ոստիկանությունը: Ամենից հաճախ անհայտ կորած ուկրաինացիներին գտնում են ռուսական գերության մեջ։
Բոգատյուկը նաև նշել է մի խնդիր, որը դժվարացնում է մարդկանց գտնելը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունների գոտի մեկնող զինվորականներից ԴՆԹ նմուշներ չի վերցնում:
Անհայտ կորածների միակ ռեեստրը պարունակում է տվյալներ ուկրաինացիների վերաբերյալ, որոնց ճակատագիրն ու գտնվելու վայրը անհայտ են: Այն նպաստում է մարդկանց որոնմանը, ինչպես նաև օգնում է անհայտ կորած քաղաքացիների անաշխատունակ հարազատներին վճարումներ կատարել կերակրողին կորցնելու համար: