ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների նոր փաթեթը
Եվրամիության անդամ երկրների դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների կրճատված փաթեթը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր փաթեթից հանվել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ծովային փոխադրումների արգելքի մասին դրույթը։ Այդպիսով, Հունաստանը, որը ԵՄ-ում ռուսական ՀԲԳ-ի ծովային փոխադրումների գլխավոր օպերատորն է, կկարողանա շարունակել այդ վառելիքի մատակարարումը երրորդ երկրներ։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ հունական Dynagas նավատորմային ընկերությունը, ամենայն հավանականությամբ, թույլտվություն կստանա շարունակելու ռուսական ՀԲԳ-ի փոխադրումները։
Bloomberg-ն էլ ավելի վաղ գրել էր, որ ԵՄ-ում քննարկվում էին առնվազն երեք տարբերակ՝ հաղթահարելու նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ ստեղծված փակուղին, քանի որ վերջին շաբաթներին դրա ընդունումը կանգ էր առել։
Հաղորդվում է նաև, որ ԵՄ վեց անդամ պետություններ դեմ էին նոր սահմանափակումների մի մասին։ Մասնավորապես, դրանցից մի քանիսը հանդես էին գալիս ռուսական հեղուկացված բնական գազի ծովային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու օգտին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մինչև օրվա ավարտը 21-րդ պատժամիջոցների փաթեթը պետք է վերջնականապես հաստատվի Եվրամիության խորհրդի կողմից
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...