Ինչ է հայտնաբերվել հավի մսում և կոտլետում 4-ամյա երեխայի մահվան ելքով թունավորման դեպքից հետո
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները:
Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:
Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին ա/թ սալմոնելաներ (արտադրող և մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ, Սարատովի թռչնակոմբինատ, արտադրված 10.04.2024թ, պիտանիության ժամկետը՝ 10.01.2025թ.), իսկ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ, արտադրված 25.05.2024թ, պիտանիության ժամկետը 120 օր):
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կտրամադրվեն նախաքննական մարմնին:
Տեսչական մարմինը հետագծելիությամբ կիրականացնի վերահսկաողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում թունավորվել են 7–հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք․ կան տուժածներ
Հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնութ...
«Տեսել եմ՝ շունը երեխային գզում է, հասել եմ, փրկել»․ նոր մանրամասներ՝ քաղաքացիների վրա շան հարձակումից
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում երեկ՝ հուլիսի 16-ին, շան հարձակման հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 4-ը ամբուլատոր բուժօգ...
Զվարթնոց օդանավակայանը հայտարարություն է տարածել երեկվա միջադեպից հետո
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել․ «Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և...
ՀԷՑ-ը պարզաբանում է՝ ինչու են բաժանորդները հոսանքազրկվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է` «Հարգելի բաժանորդներ, Այս օր...