«Առինջ մոլի» աշխատանքը խաթարված է. աշխատակիցները բողոքի ակցիա են անում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կապարակնքումն իրականացվել է ոչ աշխատանքային օրը, առանց նախապես իրենց տեղեկացնելու կամ որևէ ծանուցում ներկայացնելու։
«Ոչ աշխատանքային օր է եղել, կապարակնքել են առաջին շարքի տաղավարները։ Ժողովուրդը դուրս է եկել ակցիայի, որովհետև բոլորը հացի կռիվ են տալիս։ Մենք պատասխան չենք ստացել «Առինջ մոլի» տնօրինությունից, որոնք նույնպես դիմել են ՀՀ քննչական կոմիտե, իրենք էլ պատասխան չեն ստացել։ Մենք էլ մեր ուժերով գնացել ենք ՔԿ, բայց այնտեղից էլ պատասխան չենք ստացել»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշել է, որ այս պահին կապարակնքվել է առևտրի կենտրոնի միայն առաջին շարքը, սակայն իրենք մտավախություն ունեն, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև մյուս տաղավարների դեպքում։
«Այսօր էս հատվածն է կապարակնքվել՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, վաղը կարող է մյուս շարքը կապարակնքվել»,– նշել է նա։
Աշխատակիցները խոսքով` վարկած կա, թե կապարակնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են։
«Բայց նույն բարձր լարման գիծն անցնում է նաև գլխավոր ճանապարհով։ Ավելին՝ հենց այն հատվածում, որտեղ բարձր լարման գիծ կա, հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում»,– ասել է ակցիայի մասնակիցը։
Վաճառականները հայտարարում են, որ շարունակելու են պահանջել իրավապահներից հստակ պարզաբանումներ ներկայացնել տաղավարների կապարակնքման պատճառների վերաբերյալ։
Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...