Կառավարությունը հաստատել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքը
Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ Հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 103 միջոցառում։ «Ռուսատոմսերվիս» ընկերության պատասխանատվության ներքո գտնվող 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։ Դրանցից 9–ը կատարման փուլում է, իսկ ինը պայմանագրով աշխատանքներն ավարտվել են։
ՀԱԷԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող 37 խոշորացված միջոցառման համար կազմակերպվել է 45 գնման ընթացակարգ։ Կնքվել է 36 պայմանագիր, որոնցից 17-ով աշխատանքներն ավարտված են։
«Ռուսատոմսերվիս»-ի հետ 2023 թվականի դեկտեմբերին կնքվել է շուրջ 57,5 միլիոն դոլարի շրջանակային համաձայնագիր։
Էներգաբլոկի անվտանգության գնահատման շրջանակում իրականացվել են հրդեհների ազդեցության, հավանականային անվտանգության, գործող նորմերի պահանջներից շեղումների և անվտանգության բարձրացման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ուսումնասիրություններ։ Հաշվետվությունների մի մասը ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...