Ռուբիոն` Լավրովի հետ հանդիպման մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում իրենք քննարկել են երկու երկրների հարաբերությունների հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը:
Լավրովը և Ռուբիոն հինգշաբթի առավոտյան հանդիպում են ունեցել Մանիլայում: Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը Ուկրաինայի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, ինչպես նաև նշել է Կիևի ռեժիմին սպառազինությամբ հետագա մատակարարման անթույլատրելիությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Այսօր հանդիպել եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մենք քննարկել ենք ռուս-ամերիկյան հարաբերությունները և Ռուսաստանի ու Ուկրաինայի հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը», - գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...