Զվարթնոց օդանավակայանը հայտարարություն է տարածել երեկվա միջադեպից հետո
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել․
«Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5,3մլն: Չնայած դրան, մենք ամեն ջանք գործադրում ենք այս ներհոսքը կառավարելու և ուղևորներին հաճելի ճանապարհորդական փորձ ապահովելու համար:
Եղանակային պայմաններից ելնելով և ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր:
Ուղևորների ճանապարհորդությունը հարմարավետ և արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես օրինակ` օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը և այլ տարատեսակ վճարովի ծառայություններ: Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում:
Ցանկանում ենք նշել, որ մեր լիազորությունների շրջանակներում մեր թիմն արել և անում է հնարավոր ամեն ինչ ավելացած երթևեկությունն ավելի արդյունավետ կառավարելու համար և հավատարիմ է ուղևորների փորձի բարելավմանն ու ուսումնասիրում է տարբեր լուծումներ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Զվարթնոցում սարսափելի հերթ էր, մարդիկ երկար ժամանակ սպասում էին, որ անցնեն անձնագրային ստուգումը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս է Windows-ի համաշխարհային խափանումն ազդել «Զվարթնոցի» աշխատանքի վրա
Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի գլոբալ խափանումը լայնածավալ խնդիրներ չի առաջացրել «Զվարթնոց» միջազգային օդա...
Հայտնի են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է այսօր ժամը 09։30-ին, Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, Յ...
Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի թանկացմանը՝ նշելով, որ դա հետևանք է շուկայում բորսայի գների բարձրա...
Այսօրվանից փակ կլինեն որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրակ...