«Տեսել եմ՝ շունը երեխային գզում է, հասել եմ, փրկել»․ նոր մանրամասներ՝ քաղաքացիների վրա շան հարձակումից
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում երեկ՝ հուլիսի 16-ին, շան հարձակման հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 4-ը ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը ՝ նշելով, որ 5-ամյա երեխան, որ ամենաշատն էր տուժել, տեղափոխվել է Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
«Տուժածները վնասվածքներ էին ստացել մարմնի տարբեր հատվածներում ՝ մեծամասամբ վերին վերջույթների հատվածում»,-նշեց նա:
Ոսկեհասկի բնակիչ 59-ամյա Շիրակ Ն.-ն լրատվամիջոցի հետ զրույցում ասաց, որ երեխայի առողջական վիճակի մասին ոչինչ չգիտի:
«Տեսել եմ, որ շունը երեխային գզում է, հասել եմ, փրկել»,-պատմեց նա:
Երեխայի առողջական վիճակի մասին «Ուիգմոր» բժշկական կենտրոնը տվյալներ չի հայտնում, միայն նշում են, որ երեխան իրենց բժիշկների հսկողության տակ է:
Ոսկեհասկի վարչական ղեկավարի տեղեկություններով՝ երեխային վիրահատել են:
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանի խոսքով՝ 5-ամյա երեխան և նրա մայրը հյուր էին գնացել իրենց բարեկամի տուն: Դեպքը հենց բարեկամի թաղամասում է տեղի ունեցել: Մուշեղ Սահակյանն իր խոսքով, տեղյակ չէ, թե ում շունն է եղել: Ասում է՝ չգիտեմ էլ տեր ունեցել է, թե ոչ:
Քննչական կոմիտեից լրատվամիջոցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ այն է, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ:
«Նախնական տվյալներով, Ոսկեհասկ գյուղում, ժամը 17:00-ի սահմաններում շունը կապը կտրել է և հարձակվել 5 տարեկան երեխայի վրա, մարմնական վնասվածքներ հասցրել՝ կծել: Երեխայի մայրն ու հարևանները փորձել են օգնել, սակայն շունը նաև նրանց վրա է հարձակվել և վնասվածքներ հասցրել»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Զվարթնոց օդանավակայանը հայտարարություն է տարածել երեկվա միջադեպից հետո
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել․ «Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և...
Ինչ է հայտնաբերվել հավի մսում և կոտլետում 4-ամյա երեխայի մահվան ելքով թունավորման դեպքից հետո
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք․ կան տուժածներ
Հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնութ...
Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի թանկացմանը՝ նշելով, որ դա հետևանք է շուկայում բորսայի գների բարձրա...