Նոր կարգ՝ նորակառույց բնակարանների գնման գործընթացում
Կառավարության հուլիսի 23-ի նիստում Սուրեն Թովմասյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։
Ըստ նախագծի՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կներդրվի ձևանմուշ, որի միջոցով հիփոթեքային վարկավորման դեպքում գնորդը, վաճառողը և բանկը էլեկտրոնային տիրույթում կկնքեն ու կվավերացնեն պայմանագիրը։ Այն հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար, և սեփականության իրավունքը կառուցապատողից կփոխանցվի հիփոթեքով գնորդին։ Գնորդն ընդունակ կլինի պայմանագիրը վավերացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Սուրեն Թովմասյանը նշեց․ «Եթե ներկայումս մենք ցանկություն ունեինք նմանատիպ պայմանագիր վավերացնել, ապա քաղաքացին կամ ոչ քաղաքացին, որոնք ունեն իրավունք՝ համապատասխան անշարժ գույք ձեռք բերելու, կա՛մ պետք է գտնվեին ՀՀ-ում և ֆիզիկապես այցելեին նոտարին, կա՛մ պետք է տրամադրեին լիազորագիր որևէ քաղաքացու, անձի, որը պետք է այցելեր, կամ, եթե արտասահմանից էին ուղարկում լիազորագիրը, պետք է համապատասխան ընթացակարգերն անցներ, ապա նոր տեղի ունենար այս գործարքը: Այս պարագայում, հաշվի առնելով, որ բանկը հիփոթեքային վարկը տրամադրելիս ստուգում է գնորդի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, ֆինանսական միջոցները, հիփոթեքային վարկի սպասարկման հնարավորությունները և կարողությունները, մենք ներդնում ենք մի ինստիտուտ, որով առանց նոտարական վավերացման՝ եռակողմ պայմանագիրն էլեկնրոնային համակարգում կնքվելուց հետո բանկի կողմից կներկայացվի իրավունքի պետական գրանցման, և սա հիմք կդառնա, որպեսզի գնորդը, չայցելելով նոտարի և համապատասխան լիազորագրերի ընթացակարգը չապահովելով, հնարավորություն ունենա հեռահար ձեռք բերել ՀՀ-ում նոր կառուցվող շենքից անշարժ գույք կամ արդեն նոր կառուցվող շենքը, երբ ավարտական ակտ է ստացել, շահագործման է հանձնվել, տվյալ շենքից անշարժ գույք»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ այս փոփոխությամբ գործընթացն ավելի է պարզեցվում, քանի որ վերացվում է նոտարական վավերացման պահանջը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում առավել մեծ վստահություն ընծայել թվային տիրույթում կիրառվող տեխնոլոգիաներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...