ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիցիլիայում կրկին արթնացել է Էթնա հրաբուխը

Իտալական Սիցիլիա կղզում կրկին արթնացել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Էթնան։


 Ծովի մակարդակից մոտ 3300 մետր բարձրության վրա գտնվող Էթնա լեռան վրա վերջին շաբաթներին նկատված հրաբխային ակտիվությունը շարունակվում է։ Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) աստղադիտարանի տվյալներով՝ Էթնայի խառնարաններից մեկը՝ Վորագինեն, որտեղ վերջերս ակտիվություն է նկատվում, երեկ երեկոյան կրկին սկսել է մոխիր և լավա ժայթքել։


 Հրաբխի լանջերին նկատվել են լավայի հոսքեր, մոխրի արտանետումը հասել է մոտ 6 կմ բարձրության:


 Վորագինե խառնարանում հրաբխային ակտիվության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են էքսկուրսիաները ծովի մակարդակից 2500 մ բարձրության և Էթնա լեռան վրա:


 Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ Հաճախակի ժայթքումների պատճառով նրա բարձրությունն անընդհատ փոխվում է։