Սպորտ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղից հետո երկրպագուն տրիբունայից ցատկել է Ռոնալդուի վրա․ տեսախցիկը ֆիքսել է այդ պահը
Julya
Վրաստան-Պորտուգալիա խաղից հետո (0:2) երկրպագուներից մեկը տրիբունայից ցատկել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վրա: Քիչ է մնացել, որ նա ընկնի ֆուտբոլիստի վրա։ Ռոնալդուին փրկել են վերջինիս անձնական անվտանգության աշխատակիցները:
Տեսախցիկները ֆիքսել են ընկնելու պահը։ Ականատեսների խոսքով ՝ նա ցանկացել է գրկել ֆուտբոլիստին։
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է Վրաստանի հավաքականի հաղթանակով ՝ 2:0 հաշվով: 4 միավորով զբաղեցնելով երրորդ տեղը, Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Այս խմբից 1/8 եզրափակիչ անցան նաև առաջին տեղը զբաղեցրած Պորտուգալիան և երկրորդ տեղը զբաղեցրած Թուրքիան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չիրացրած 11-մետրանոցից հետո Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն
Julya
Եվրո-2024․ Նիդերլանդների կամային հաղթանակը Լեհաստանի նկատմամբ
Julya
Իվանիշվիլին 10,6 միլիոն դոլար է հատկացնում Վրաստանի ֆուտբոլի հավաքականին
Julya