Սպորտ

«Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի

«Հավատում եմ՝ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում». Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Արարատ-Արմենիան» կարող է պատմական արդյունք գրանցել Չեմպիոնների լիգայում։Նա անդրադարձել է սլովենական «Ցելյեի» նկատմամբ…

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Արարատ-Արմենիան» կարող է պատմական արդյունք գրանցել Չեմպիոնների լիգայում։




Նա անդրադարձել է սլովենական «Ցելյեի» նկատմամբ հայկական թիմի տարած հաղթանակին։ Օգոստոսի 4-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2:1 հաշվով։



Բերեզովսկու խոսքով՝ այդ հաղթանակը կարևոր քայլ էր, սակայն պատասխան խաղը լինելու է շատ բարդ։




«Կարծում եմ՝ երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», թե՛ «Սլովանին»։ Հավատում եմ, որ շուտով հայկական ակումբն առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- ասել է նա։




Եթե «Արարատ-Արմենիան» հասնի հիմնական փուլ, դա կլինի առաջին դեպքը, երբ հայկական ակումբը կմասնակցի Չեմպիոնների լիգայի գլխավոր մրցաշարին։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250