Սպորտ
Իվանիշվիլին 10,6 միլիոն դոլար է հատկացնում Վրաստանի ֆուտբոլի հավաքականին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ը կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անունից շնորհավորել է երկրի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի ընտրանուն հաղթելու համար։
Նա հայտնել է, որ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամը 30 միլիոն լարի (10,6 միլիոն դոլար) պարգևավճար է հատկացնում թիմին։ Իվանիշվիլին ևս 30 միլիոն լարի է խոստացել 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականին հաղթելու և հաջորդ փուլ դուրս գալու դեպքում։
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակի հասավ Ռոնալդուի գլխավորած Պորտուգալիայի հավաքականի հանդեպ ու 16 թիմերի կազմում կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0