Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մտադիր չէ պատգամավորական մանդատը վայր դնել։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասել է ինքը՝ Օհանյանը, պատասխանելով մեր հարցին, թե Ազգային Ժողովում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո հատկապես չե՞ք մտածել մանդատը վայր դնելու մասին։
Հարցին, թե ցանկացել ե՞ք մանդատը վայր դնել, բայց ձեր խմբակցության պատգամավորները դեմ են եղել Օհանյանն ասել է․ «Այդպիսի բան չկա։ Ես կարող է, որ մի երկու անգամ Ալենը (նկատի ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին), որ ասել է թող մանդատները վայր դնեն, մի երկու անգամ հարց եմ տվել, թող ինքը դնի, ես նույն վարկյանին դնեմ»։
Դիտարկմանը, թե խորհրդարանում վերջին միջադեպից հետո ձեզ շատ են դիմում ասելով վայր դրեք մանդատը, հաշվի առնելով ձեր կոչումն ու մարտական ուղին։ «Չէ, դե ոնց բոլորին ինձ էլ են ասում։ Այնպես չէ, որ այս մանդատը ինձ համար ինքնանպատակ է, որովհետև 2021 թվականի ընտրությունների ժամանակ ժողովուրդը տվել է այդ մանդատը, որպեսզի մենք աշխատանեք և պայքարենք հանուն հայրենիքի և այս իշխանության դեմ։ Գիտեք, որ նաև անձեռնամխելիությունից զրկել քրեական գործ են հարուցել, մանդատները դնելը ինքնանպատակ չէ, այդ մասին բազմիցս ենք խոսել»,– ասել է Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, թե ԱԺ է, աշխատանք է և բախումներ կլինեն, իսկ ինքը երբեք չի սիրում իր անձի մասին խոսել։
Միաժամանակ Օհանյանը կարծիք հայտնեց, թե վերջին միջադեպերը խոսում են այն մասին, որ ՔՊ–ում էլ են հասկացել, որ իրենց վարկանիշը ընկնում է, մի բան կատարվում է։ «Մենք Արցախ կորցրեցինք, փողոցում մարդկանց նկատմամբ են բիրտ ուժ կիրառում, իմ անձի նկատմամբ կատարվողը մանրուքներ են, իհարկե հետևություններ անում եմ, բայց չեմ ընկճվում»,– ասել է Սեյրան Օհանյանը, հավելելով, որ մտադիր չէ պատգամավորական մանդատը վայր դնել։ «Ես էդպիսի նպատակ չունեմ»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ․ ԱԱԾ
Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մ...
Հայաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Պաղեստինի անկախությունը ճանաչելո...
Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառ...