Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Արթուր Հովհաննիսյանի հայտարարությանը, որ մինչև 19․00-ն ժամանակ է տալիս Բագրատ Գալստանյանին՝ հրապարակելու նկարները, որոնք իբրև կոմպրոմատ կարող էին օգտագործվել։
«Կարո՞ղ է իրենք են իրար մեջ խմած ժամանակ ինչ-որ նկարների մասին խոսել, անկեղծ՝ ի՞նչ նկարների մասին է խոսքը։ Ես ստորին աստիճանի վրա գտնվող մարդ չեմ, եթե նույնիսկ ունենամ էլ նկարներ, չեմ հրապարակի, բայց տեղյակ էլ չեմ, թե ինչ նկարների մասին է խոսքը։ Մինչև 19․00 է՞ր ժամանակ տվել, բա ո՞ւր է ինքը, հայտնի է՝ չէ ինքը ինչով է մեղադրվել, ականջ կտրող, լեզու կտրող մարդն է դա ու հայտնի է չէ, թե ինչ մեղադրանք է եղել իր վրա, կարծեմ թմրանյութերի մասով, թող դրա մասին մտածի ու մարդկանց բաներ չվերագրի»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարության այսօրվա նիստը տեղափոխվել է. հայտն է պատճառը
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:«Վարչապետ Նիկ...
Այլ հատվածներում սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ, մեզ մոտ էլ կային խնդիրներ. Փաշինյան
Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հ...
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագր...
Համաձայնեք, որ սա ծիծաղելի է. Հակոբ Արշակյան
Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17֊ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է. մնում է, որ Քաղաքացիա...