ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները ոչնչացվել են, աշխատակիցներն ազատ են արձակվել
Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները ոչնչացվել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախնական տվյալներով՝ մի քանի հանցագործներ սպանվել են։ Գրոհը տեւել է մոտ 3 րոպե։ Նրանք զինված են եղել դանակներով ու ռետինե մահակներով։ Ռոստովի մեկուսարանի աշխատակիցներն ազատ են արձակվել, նրանք չեն տուժել։
Ըստ «Shot» տելեգրամյան ալիքի 2 պատանդներն ազատ են արձակվել, 6 մեղադրյալներից 2-ը` սպանվել, կան նաև վիրավորներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոստովի քննչական մեկուսարանում մեղադրյալները պատանդ են վերցրել երկու աշխատակցի: Պատանդների ազատման ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Հաղորդվել են նաև նոր մանրամասներ:
Նշենք նաև, որ կրակաոցներ են հնչել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի. Նիկոլ Փաշինյանը` բնակիչներին
Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջանում
Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջակայքում, որտեղ 6 մեղադրյալներ առևանգել էին մեկուսարանի 2 աշխատակիցներին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվեց։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: տարբեր կղմերից շշեր էին նետվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների ուղղությամբ
Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Այժմ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառու...